Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
05.04.2013 | 00:20

Այսպես է ասում Տերը. «Իսրայելի երեք ամբարշտությունների և մանավանդ չորրորդի համար ես պիտի պատժեմ նրանց, քանի որ նրանք արդարին ծախեցին արծաթով և տնանկին` մի զույգ կոշիկի դիմաց, նրանց, որ տրորում են երկրի հողը, որ կռփահարում էին աղքատների գլուխները, շեղում խոնարհների ճանապարհը, և հայր ու որդի մի բոզի մոտ էին մտնում, որպեսզի պղծեն իրենց Աստծու անունը։ Նրանք իրենց զգեստները որպես ծածկոց էին գցում իրենց վրա և զոհասեղանին և բռնագրավված գինի էին խմում իրենց Աստծո տան մեջ»։
Ամոսի մարգարեությունը, 2. 6-8

Դիտվել է՝ 2233

Մեկնաբանություններ